երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Միրզոյանն ու Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Միրզոյանն ու Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հունիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի և առաջիկա ծրագրերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին: Իգնասիո Կասիսը ցավակցություն է հայտնել մարդկային զոհերի կապակցությամբ և ընդգծել այս փուլում վնասների գնահատման ուղղությամբ Շվեյցարիայի աջակցությունը: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել արագ արձագանքի և արդեն իսկ ցուցաբերվող աջակցության համար։

Քննարկվել են նաև տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցեր։

 

  • Կիսվել: