ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Միրզոյանն ու Ռուբիոն այսօր Երևանում փոխըմբռնման հուշագիր կստորագրեն

Միրզոյանն ու Ռուբիոն այսօր Երևանում փոխըմբռնման հուշագիր կստորագրեն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր ստորագրելու են փոխըմբռնման հուշագիր: ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ Ռուբիոն հայ գործընկերոջ հետ հանդիպելու է 15։30-ին հենց օդանավակայանում, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսված է 16։00-ին։ Ստորագրվող հուշագրի բովանդակությունը չի բացահայտվում։ Այս մասին փոխանցում է  Սպուտնիկ Արմենիան։

 

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան այցի մասին։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդմամբ՝ Միրզոյանի և Ռուբիոյի հանդիպման արդյունքներով նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում, իսկ կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Հավելենք, որ ԱՄՆ պետքարտուղարի այցի մասին հայտնի է դարձել միայն նախօրեին, մինչ այդ դրա մասին չէր հայտարարվել։ Նա Երևան է ժամանելու Նյու Դելիից (Հնդկաստան)։

  • Կիսվել: