հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Միրզոյանն ու Օմանի իր գործընկերն անդրադարձել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին

Միրզոյանն ու Օմանի իր գործընկերն անդրադարձել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Օմանի միջև քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման կապակցությամբ և քննարկել կոնկրետ ուղղություններով համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները:
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։
 
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում ՀՀ-ն մեծապես կարևորում է հաղորդակցությունների ցանցի ընդլայնման ուղղությամբ ակտիվ փոխգործակցությունը, այդ թվում՝ TRIPP-ի կյանքի կոչման միջոցով։

  • Կիսվել: