հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Միրզոյանն ու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահն ընդգծել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության նախաստորագրված համաձայնագրի կարևորությունը

Միրզոյանն ու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահն ընդգծել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության նախաստորագրված համաձայնագրի կարևորությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահ Անալենա Բերբոքի հետ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային համակարգի արդյունավետության և բազմակողմ համագործակցության ապահովման գործում ՄԱԿ դերակատարման և այդ հարցում առկա  մարտահրավերների շուրջ:
 
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ բազմակողմանիության համար այս բարդ ժամանակներում Հայաստանը շարունակում է աջակցել Միավորված ազգերի կազմակերպության և նրա Կանոնադրության հիմնարար սկզբունքների վրա կառուցված արդյունավետ համագործակցությանը և 2030 օրակարգի իրագործմանը։
 
Նախարար Միրզոյանը և ԳԱ նախագահն ընդգծել են Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի և եռակողմ հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը։
 
Նախարար Միրզոյանը Անալենա Բերբոքին հաջողություն է մաղթել Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում իր հետագա գործունեության մեջ։

  • Կիսվել: