հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Միրզոյանն ու Լատվիայի իր գործընկերն անդրադարձել են ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածություններին

Միրզոյանն ու Լատվիայի իր գործընկերն անդրադարձել են ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածություններին

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև զարգացող քաղաքական երկխոսությանը զուգահեռ տնտեսական և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հարցեր:

Անդրադարձ է կատարվել ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովների արդյունքներով ձեռքբերված պայմանավորվածություններին, ՀՀ-ԵՄ օրակարգի հետագա առաջմղման ուղղությամբ աշխատանքներին:

Քննարկվել են բազմակողմ հարթակներում համագործակցության հարցեր:

ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։

  • Կիսվել: