չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի վերջնականացմանը վերաբերող հարցեր

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի վերջնականացմանը վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի վերջնականացմանն ու հաստատմանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

Երկուստեք ընդգծվել է տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության խթանման հարցում փոխշահավետ ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը, ինչին մեծապես կարող են նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել ներկայիս հիբրիդային սպառնալիքների հաղթահարման մեխանիզմների շուրջ։

  • Կիսվել: