չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Միրզոյանն ու Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները

Միրզոյանն ու Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։

Նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ ներառյալ առկա մեխանիզմների միջոցով ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։

Արարատ Միրզոյանը և Յորղոս Գերապետրիտիսն անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության պայմաններում փոխկապակցվածության խթանման ծրագրեին, այդ թվում՝ Հայաստանում «Թրամփի ուղու» կյանքի կոչմանը։

  • Կիսվել: