հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Միրզոյանն ու Բելառուսի ԱԳ նախարարը պայմանավորվել են պահպանել փոխգործակցությունն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում

Միրզոյանն ու Բելառուսի ԱԳ նախարարը պայմանավորվել են պահպանել փոխգործակցությունն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում

Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Ալեյնիկը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Մինսկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով միջոցառումների արդյունքները: Այս մասին ԲԵԼՏԱ-ին հայտնել են Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից:

"Նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, երկկողմ օրակարգի արդիական հարցեր։ Պայմանավորվել են այսուհետ ևս պահպանել փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում", - հայտնել են մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում Սերգեյ Ալեյնիկը լրագրողներին պարզաբանել է, որ բոլոր որոշումները, որոնք ընդունվել են գագաթնաժողովում, բացարձակ լեգիտիմ են՝ չնայած հայկական կողմի բացակայությանը:

"Կազմակերպության կանոններին և ընթացակարգին համապատասխան որոշումներն ընդունվում են բոլոր անդամ երկրների համաձայնությամբ: Մենք պայմանավորվել ենք, որ գագաթնաժողովի արդյունքներով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան։ Եվ, բնականաբար, մենք բոլոր որոշումները, որոնք վերջնական լրամշակման են ենթարկվել այստեղ՝ համաձայնեցման հանձնաժողովի շրջանակներում, կփոխանցենք մեր հայ գործընկերներին։ Եվ հույս ունենք, որ նրանք կմիանան իրենց", - ասել է նախարարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: