երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Միրզոյանն ու Բարոն մտքեր են փոխանակել ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ

Միրզոյանն ու Բարոն մտքեր են փոխանակել ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարարները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև փոխգործակցության ողջ օրակարգը։

Մտքեր են փոխանակվել ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման շուրջ։

Զրուցակիցները քննարկել են նաև բազմակողմ հարթակներում և ձևաչափերով արդյունավետ փոխգործակցությունն ապահովող նախաձեռնությունները։

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն անդրադարձ են կատարել տարածաշրջանային իրողությունների, այդ թվում՝ օգոստոսին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանն ու կարևոր զարգացումներին։

Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, այդ թվում՝ հիդրիդային սպառնալիքաների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում զարգացումներին։

  • Կիսվել: