չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Միրզոյանի ու Կիպրոսի ԱԳ նախարարի հանդիպմանն ընդգծվել է ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտագության հարցերի հասցեագրման կարևորությունը

Միրզոյանի ու Կիպրոսի ԱԳ նախարարի հանդիպմանն ընդգծվել է ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտագության հարցերի հասցեագրման կարևորությունը

Մայիսի 16-ին Ռեյկյավիկում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ: 

Մտքեր են փոխանակվել երկկողմ քաղաքական օրակարգի առաջխաղացման, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի վերաբերյալ: 

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի: Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, բանակցություններում հիմնական հարցերի շուրջ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Համապարփակ կարգավորման համատեքստում, ի թիվս այլ հարցերի, ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտագության հարցերի հասցեագրման կարևորությունը:

 

  • Կիսվել: