երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՄԻՊ-ի զեկույցում կանանց մասին խոսել 2 տողով, այն էլ նշել, էր կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, սա անթույլատրելի է․ Պատգամավոր

ՄԻՊ-ի զեկույցում կանանց մասին խոսել 2 տողով, այն էլ նշել, էր կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, սա անթույլատրելի է․ Պատգամավոր

 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը գտնում է, որ ՄԻՊ զեկույցում նշված միտքը, թե  կինն ինքնուրույն, իրավատեր եւ արժանապատիվ մարդ է, «մեղմ ասած, ոչ տեղին է»։ Այս մասին այսօր ԱԺ-ում ՄԻՊ-ի 2019-ի զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավորը։

«Մեղմ ասած՝ այս ձևակերպումը ոչ տեղին էր։ Եթե Դուք այս ձևակերպմամբ կարդայիք զեկույց 20-րդ դարի 1920-30-ական թթ․ որևէ խորհրդարանում, սա կլիներ ընկալելի, բայց 21-րդ դարում, հեղափոխությունից հետո ՄԻՊ-ի զեկույցում կանանց մասին խոսել 2 տողով, այն էլ նշել, էր կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, սա անթույլատրելի է»,- ընդգծեց Վաղարշակ Հակոբյանը՝, հավելելով, որ ՄԻՊ-ը կարող էր իր միտքը այլ թեմաների շուրջ կրճատել, բայց կանանց իրավունքների մասին պետք էր ավելի համապարփակ խոսել։

«Ձեր վերաբերմունքը զրոյական է, ես այստեղ միտում եմ տեսնում»,- ընդգծեց նա, ապա հավելեց․ «Ես Ձեր գործունեության մեջ երկակի ստանդարտներ եմ տեսնում։ Ինչպե՞ս է լինում, երբ Դուք կայծակնային արագությամբ արտահայտում եք Ձեր վերաբերմունքը այս ամբիոնից հնչեցրած մեր գործընկերոջ տեքստի նկատմամբ, բայց խորքային գնահատական չեք տալիս ստեղծված իրավիճակին։ Ի՞նչ է, հակառակ կողմը իր համար նստած հաց ու սոխ էր ուտում, և մեր գործընկերն եկավ ու վիրավորական տե՞քստ հնչեցրեց։ Ես Ձեզ խոհեմության, անաչառության և իրավիճակը ավելի խորքային նկարագրելու կոչ եմ անում»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց իշխող ուժի պատգամավորը։ Վաղարշակ Հակոբյանը ՄԻՊ-ին կոչ է արեց «կիսով չափ որևէ պրոցեսի մեջ չներգրավվել, որովհետև դա արժանանալու է քաղաքական գնահատականի։

  • Կիսվել: