Մինսկի խումբը փակելու վերաբերյալ ԵԱՀԿ-ի որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 1-ին. Բայրամով
Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները փակելու վերաբերյալ ԵԱՀԿ-ի որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 1-ին: Այս մասին Ադրբեջանի կառավարության հատուկ նիստում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ գործող նախագահին ուղղված կոչ է ուղարկվել՝ փակելու ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները»:


