ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մինչ այսօր վիրավորվել է 36 մարդ. Մեծ մասի համար բժշկական միջամտության անհրաժեշտություն չի եղել

Մինչ այսօր վիրավորվել է 36 մարդ. Մեծ մասի համար բժշկական միջամտության անհրաժեշտություն չի եղել

Մինչ այսօր վիրավորվել է 36 մարդ, որոնցից մեծ մասի համար բժշկական միջամտության անհրաժեշտություն չի եղել:  Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

 «Զինվորներն արագ վերադարձել են շարք: 20 զինծառայողի քիչ թե շատ բժշկական օգնություն է ցույց տրվել, որից 10-ը շարունակում են բուժվել: 10-ից 5-ի վիճակը բարդ է, մեկինը՝ ծայրահեղ ծանր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների արդյունքում հայկականկողմն ունի 4 զոհ։ Նրանք հետմահու պարգևատրվել են։ Ադրբեջանական կողմն ունի  մոտ 2 տասնակ զոհ, զինտեխնիկայի և դիրքի կորուստ։ 

 

  • Կիսվել: