չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայաստանը բավական մեծ գին է վճարել ազատության համար. Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ

Հայաստանը բավական մեծ գին է վճարել ազատության համար. Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ

Հայոց եղեռնի հիշատակի այս օրը մենք ձեզ հետ ենք: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսը: 

««Ազատություն» բառն աշխարհի լավագույն բառերից մեկն է: Դա մարդու այն կարողությունն է, որ կարողանա գործել սեփական կամքով, ինչպես նաև նշանակում է, որ չկա ճնշում և ինչ-որ մեկը մյուսին չի կարող ենթարկել և լինել ենթարկված: 

Ազգերն ու ժողովուրդներն թանկ են վճարել ազատության համար, դա նրանց արժեցել է մարդկային կյանքեր, ցավ և տառապանք: Հայաստանը, ինչպես նաև Կենտրոնական Ամերիկան, բավականին մեծ գին են վճարել ազատության դիմաց: Մեր դեպքում դա արժեցել է հազարավոր մարդկանց կյանքեր, որոնք մահացել և սպանվել են քաղաքացիական պատերազմների ընթացքում:

Հայաստանի պարագայում միլիոնավոր մարդիկ մահացել են, որպեսզի կարողանան պահպանել իրենց հազարամյա մշակույթը, լեզուն, կրոնը և կարողանան գոյատևել: 

Ինչպես Հայաստանը, այնպես էլ Կենտրոնական Ամերիկան ունեցել են առավելություններով հարուստ աշխարհագրական դիրք, որը մյուսների մոտ առաջացրել է որոշակի նախանձ, ուստի թանկ ենք վճարել ազատության համար: 

Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանի անունից մեկ րոպե լռությամբ հարգում ենք մահացածների հիշատակն այս տխուր առիթով և ցանկանում ենք, որ վերականգնվեն խաղաղությունը, արդարությունն ու ճշմարտությունը: Ցանկանում ենք կառուցել ամուր բարեկամական հարաբերություններ, որոնք կլինեն երկար և շարունակական՝ մեր երկու ժողովուրդների միջև»,- ասաց Ֆերնանդեսը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: