հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Ամբողջ սոցցանցով հարձակվել էին պետական պահպանության ծառայության վրա․ Փաշինյանը՝ Միլանի միջադեպի մասին

Ամբողջ սոցցանցով հարձակվել էին պետական պահպանության ծառայության վրա․ Փաշինյանը՝ Միլանի միջադեպի մասին

Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել, որտե՞ղ է ասված, որ ադրբեջանցին չի կարող հարց տալ ՀՀ վարչապետին։ Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Իտալիայում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ բլոգեր ներկայացած ադրբեջանցին հայկական եկեղեցիում հարց ուղղեց իրեն:

«Միլանում Ադրեջանի մի քաղաքացի եկել էր բաց միջոցառմանը մասնակցելու, ամբողջ սոցցանցով հարձակվել էին պետական պահպանության ծառայության վրա: Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել, որտե՞ղ է ասված, որ ադրբեջանցին չի կարող հարց տալ ՀՀ վարչապետին»,-ասաց նա:

Փաշինյանը նշեց նաև, որ անվտանգության ապահովումն առաջին հերթին ընդունող կողմի պարտականությունն է.
«Երբ մենք ՀՀ-ում հյուրեր ենք ունենում, մենք ենք նրա անվտանգտությունն ապահովում»:

  • Կիսվել: