ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Միկա Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց

Միկա Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց

Ազատագրում շարժման ղեկավար, քաղբանտարկյալ Միկա Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

Նա նշել է, որ որոշ հանգամանքներ պարզելուց հետո առավել մանրամասն կխոսի այս ամենի մասին:

Ավելի վաղ  հայտնել էր, որ Միքայել Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը։ Հուլիսի 18-ին Բադալյանի կալանքի ժամկետը երկարացվել է 20 օրով:

  • Կիսվել: