երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միջին նորոգման աշխատանքներ Վահանավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին

Միջին նորոգման աշխատանքներ Վահանավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Սյունիքի մարզով անցնող Հ-72, /Մ-2/-Վահանավանք ավտոճանապարհին։ Մոտ 2.4 կմ երկարությամբ ճանապարհը տանում դեպի միջնադարյան վանական համալիր։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: 
 
Ճանապարհաշինարարները կատարել են փոսային նորոգումներ, տեղադրվել է հարթեցնող շերտ, երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկ։ Այժմ հարթեցվում են կողնակները, տեղադրվում են ազդանշանային սյուներ, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։
Աշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Դեպի Վահանավանք տանող ճանապարհը զբոսաշրջային կարևոր ուղի է‚ և հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։
 
 

  • Կիսվել: