կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանից պահանջի դուրս բերել իր զորքերը օկուպացված տարածքներից․ Մարուքյան

Միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանից պահանջի դուրս բերել իր զորքերը օկուպացված տարածքներից․ Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հավանականությանը՝ շեշտելով, որ Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք Հայաստանի վրա հարձակվելու համար։

«Ինձ հաճախ են հարցնում, թե Ադրբեջանը կրկին հարձակվելո՞ւ է Հայաստանի վրա։ Իմ պատասխանն այն է, որ Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք Հայաստանի վրա հարձակվելու համար։ 2021 թվականից սկսած՝ բոլոր գործողություններն ագրեսիա են և համարվում են հանցագործություններ՝ միջազգային քրեական իրավունքի համաձայն։

Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիան մնում է անպատիժ։ Միջազգային հանրությունը պետք է ընդունի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լեգիտիմության բացակայությունը և պահանջի դուրս բերել իր զորքերը օկուպացված տարածքներից՝ կոչ անելով վերադառնալ բանակցություններին»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: