ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Միջազգային հանրության արձագանքը պետք է լինի միասնական և անհապաղ․ Պրովանս-Ալպերի շրջանային խորհրդի նախագահ

Միջազգային հանրության արձագանքը պետք է լինի միասնական և անհապաղ․ Պրովանս-Ալպերի շրջանային խորհրդի նախագահ

 Ֆրանսիայի Պրովանս-Ալպերի շրջանային խորհրդի նախագահ Ռենո Մուսելիեն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերը հրետակոծելու մասին լուրերին։

Այս մասին Մուսելիեն գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:

«Եթե հաստատվի Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, ապա միջազգային արձագանքը պետք է լինի անհապաղ և միասնական»,-հայտարարել է Մուսելիեն:

Իր հերթին ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, մանսավորապես գրել է. "Երբ Հայաստանը չի կարողանում քնել, արթուն է նաև Փարիզը":  

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի հետևանքով սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ «ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»,- հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 04.00-ի դրությամբ շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ: Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ: Դիրքային մարտերը շարունակվում են։ 

Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են:

  • Կիսվել: