ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Միայն տարածաշրջանային երաշխավորների շնորհիվ հնարավոր կլինի խաղաղություն ու անվտանգություն ապահովել բոլոր ոլորտներում․ Աբդոլլահիան

Միայն տարածաշրջանային երաշխավորների շնորհիվ հնարավոր կլինի խաղաղություն ու անվտանգություն ապահովել բոլոր ոլորտներում․ Աբդոլլահիան

Իրանը լիովին աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, ինչպես նաև Հյուսիս-հարավ տարանցիկ ուղու գործարկմանը, ԱԳՆ-ում հայտարարեց աշխատանքային այցով Երևանում գտնվող Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գաղափարը։

Իրանը ցանկանում է որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ապահովվի առանց արտաքին ուժերի միջամտության, միայն տարածաշրջանային երաշխավորների շնորհիվ հնարավոր կլինի խաղաղություն ու անվտանգություն ապահովել բոլոր ոլորտներում»,-ասաց նախարարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: