հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Միասնության թևեր»-ը քարոզարշավ է իրականացրել մայրաքաղաքի Զեյթուն վարչական շրջանում

«Միասնության թևեր»-ը քարոզարշավ է իրականացրել մայրաքաղաքի Զեյթուն վարչական շրջանում

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում մայիսի 29-ին Զեյթուն վարչական շրջանում են։

Կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Արման Թաթոյանը քաղաքացիների հետ հանդիպմանը նշել է, որ հանձնառու է լինել Հայաստանի իրավունքների պաշտպանը։

«Թող բոլորն իմանան, որ Հայաստանը պատասխան տվող ունի և ով հանկարծ կփորձի Հայաստանի, քաղաքացիների իրավունքների «խաթրին» կպնել, պետք է պատասխան ստանա։ Մենք չպետք է ապրենք նվաստացած և մեզ չպետք է ասեն ինչ անենք, այլ մենք բոլորով պետք է համախմբվենք, թև-թևի տանք»,-ասել է նա։

 

  • Կիսվել: