հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Միասին մենք կհառնենք, կվերակառուցենք և կյանքի կկոչենք մեր հպարտությունն ու արժանապատվությունը. Մնացականյան

Միասին մենք կհառնենք, կվերակառուցենք և կյանքի կկոչենք մեր հպարտությունն ու արժանապատվությունը. Մնացականյան

ՀՀ ԱԳ արդեն նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն իր թվիրթերյան էջում գրառում է արել, որտեղ անդրադարձել է Հայաստանում ստեղծված լարված իրավիճակին:

Նա կիրառել է ՛՛Ուժեղ Արցախ՛՛ հեշթեգը՝ մասնավորապես նշելով. ՛՛Լարված ժամանակներ են Հայաստանի համար: Աշխարհաքաղաքականությունն իրենն է անում: Բռնակալներն ու բարբարոսներն ապացուցում են դա: Սակայն կասկած չունեմ իմ ժողովրդի ուժի, ճկունության և իմաստնության հարցում: Միասին մենք կհառնենք, կվերակառուցենք և կյանքի կկոչենք մեր հպարտությունն ու արժանապատվությունը: Աստված օրհնի Հայաստանը՛՛՞

Հիշեցնենք, որ, ինչպես արդեն տեղեկացրել էինք,  ավելի վաղ Զոհրաբ Մնացականյանը հրաժարական էր ներկայացրել էր ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնից։ Այսօր այդ պաշտոնում  նշանակվել է Արա Այվազյանը։

  • Կիսվել: