հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Միանշանակ, իմ աշխատանքը խոչընդոտող բաներ տեսնում եմ. Վարդան Ղուկասյան

Միանշանակ, իմ աշխատանքը խոչընդոտող բաներ տեսնում եմ. Վարդան Ղուկասյան

Եթե դա իրենց ռեյտինգ է ապահովում, թող այդպես ասեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23–ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով ՔՊ–ականների պնդումներին, որ ինքը սկզբում չէր ուզում նշել Գյումրու օրը, բայց իրենց պնդումներից հետո միտքը փոխել է։

Անդրադառնալով նրան, որ տոնը նշելու հարցում աջակցում է Սամվել Կարապետյանը, քաղաքապետն ասաց. «Եթե ձեզանից որեւէ մեկը գումար ունի դնելու, որևէ բան ուզում է անել քաղաքում, մենք պատրաստ ենք։ Կտուրների խնդիր կա, մանկապարտեզների, սպորտ դպրոցների, այնքան պրոբլեմ ունի Գյումրին, որը ուզում են, թող գումարներ բերեն, եթե ուզում են նմանատիպ բան անեն, թող գան, անեն։

Քաղաքի օրը իմ օրոք է արվել, ես եմ նշել Գյումրի քաղաքում, դա իմ ներդրած միջոցառումն ։ 13 տարի ես այդ միջոցառումը անցկացրել եմ»։

Խոսելով իր և իր որդու դեմ հարուցված քրեական գործերի մասին, Վարդան Ղուկասյանն ասաց. «Ես չեմ տեսել մի երկիր, որ այդքան հոգս պատճառի իր ժողովրդին։ Ինձ կարո՞ղ եք ցույց տալ մի հատ երկիր աշխարհի տակ, որ այսքան դատավարական, դատական խնդիրներ առաջացնեն իրենց ժողովրդի նկատմամբ, բացի Հայաստանի Հանրապետությունից։ Մտածում եմ՝ ի՞նչ է պատճառը, հավանական է պատճառը նա է, որ ուզում են երկիրը դատարկեն։

Ամբողջ երկիրը դատարկվում է, մի հատ ժողովրդանպաստ, ազգանպաստ որոշում, որ հիմա տեսնենք, բացի ժողովրդին վատ բան անելուց, ես ոչ մի լավ բան չեմ տեսնում։

Հարցին՝ արդյո՞ք Գյումրիում իր աշխատանքը խոչընդողող բաներ նկատում է, նա պատասխանեց. «Միանշանակ։ Ես մոտավորապես 50 դիմում եմ գրել վարչապետին, քաղաքում լուրջ խնդիրներ կան։ Էն Արայիկ կա ինչ-որ բան, պատասխանում է, որ դիմումներն ուղարկեք մարզպետարան։ Պատկերացրեք՝ երկրորդ քաղաքի քաղաքապետը չի կարող վարչապետին  գրություն ուղարկել։

Պինոչետի երկրում նման բան չի եղել։ Ինձ պատասխանել են, որ դուք իրավունք չունեք, պետք է գրեք մարզպետարան, մարզպետարանը նոր ինձ ուղարկի։ հլը պատկերացրեք, չինովնիկական դաստիարակությանը նայեք։ Իսկ մի ժամանակ հեծանիվով էին երթեւեկում»,– ընդգծեց նա։

  • Կիսվել: