չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մի ուժ կա, որ բոլոր պատերազմների ժամանակ Երևանում միտինգ է անում. Ռուբինյան

Մի ուժ կա, որ բոլոր պատերազմների ժամանակ Երևանում միտինգ է անում. Ռուբինյան

Մի ուժ կա, որ տարօրինակ կերպով բոլոր պատերազմների ժամանակ Երևանում միտինգ է անում, և այդ ուժը կոչվում է Հայ հեղափոխական դաշնակցություն։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթին։

Հիշեցնենք, որ Աղվան Վարդանյանը իր ելույթում հիշեցրել էր Գերագույն խորհրդի ընդունած որոշումը՝ ՛՛Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին՛՛, և կոչ էր արել ՛՛ականջին օղ անել՛՛ դա։

Այնուհետև Ռուբինյանը նշեց, որ սիրում է կարդալ ՀՅԴ դասականներին։ ՛՛Կարդում էի Սիմոն Վրացյանի գրքից մի հատված, որտեղ հետաքրքիր մի հատված կա, ուզում էի կարդալ ձեզ համար՛՛,-ասաց նա ու սկսեց ընթերցել մի հատված՝ Սիմոն Վրացյանի գրքից։

ԱԺ ՀՅԴ-ական փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընդհատեց նրան՝ ասելով, որ նրա ժամանակը լրացել է, սակայն Ռուբինյանը շարունակեց ընթերցե մեջբերումներ Սիմոն Վրացյանի գրքից:

  • Կիսվել: