երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Մի կողմում՝ ռուս խաղաղապահներ և Ադրբեջանի ԶՈւ, մյուսում՝ ռուս խաղաղապահներ և ՀՀ ԶՈւ. ինչ է առաջարկել Լավրովը Բայրամովին՝ 2020-ի նոյեմբերի 9-ից առաջ

Մի կողմում՝ ռուս խաղաղապահներ և Ադրբեջանի ԶՈւ, մյուսում՝ ռուս խաղաղապահներ և ՀՀ ԶՈւ. ինչ է առաջարկել Լավրովը Բայրամովին՝ 2020-ի նոյեմբերի 9-ից առաջ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը iTV-ի պատմել է այն առաջարկի մասին, որն արել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից առաջ վերջին հանդիպումներից մեկի ժամանակ: 

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բայրամովն ասել է, որ Լավրովը ներկայացրել է մի կարճ փաստաթուղթ, որից ելնելով՝ կողմերին առաջարկվել է առանց որևէ պայմանի և առանց նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող այլ շրջանների «օկուպացիայից» ազատելու զինադադար հաստատել 2020 թվականի նոյեմբերի 9-ից:

Նրա խոսքով՝ շփման գծի արևելյան հատվածում առաջարկվում էր տեղակայել ռուս խաղաղապահներ և Ադրբեջանի ԶՈւ, իսկ շփման գծի արևմտյան հատվածում՝ ռուս խաղաղապահներ և Հայաստանի ԶՈւ:

Ադրբեջանը, սակայն, մերժել է այս առաջարկը։

  • Կիսվել: