ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Իրանի դիրքորոշումն այն է, որ մի երկիր չպետք է ազդի մեկ այլ երկրի ազգային շահերի վրա. Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Իրանի դիրքորոշումն այն է, որ մի երկիր չպետք է ազդի մեկ այլ երկրի ազգային շահերի վրա. Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Իրանը երկար տարիներ Ադրբեջանին և Նախիջևանին է ապահովել է կապող հիմնական ճանապարհով, ինչը շարունակվում է նաև այսօր։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին ասել, որ է Իրանն ընդլայնում է տրանսպորտային կապերը Ադրբեջանի հետ, տեղեկացնում է APA-ն։

Դեսպանը, մասնավորապես, ասել է. ՛՛Դրանք կառուցվող երկաթուղիներ են։ Իրանը դեմ չէ Զանգեզուրի միջանցքին: Կա գլխավոր միջանցք եղբայրական Ադրբեջանի հետ: Այս հիմնական միջանցքն Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ արդեն 30 տարի։ Ադրբեջանի և Նախիջևանի միջև բոլոր հաղորդակցություններն իրականացվել են Իրանի տարածքով։ Այս միջանցքը մենք համարում ենք գլխավորը։ Բնականաբար, պետք է լինեն այլընտրանքային միջանցքներ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանը և Հայաստանը կապող նոր միջանցքին, ապա դա կախված է երկու երկրներից և միջազգային հարց է։ Մեր երկրի սկզբունքն այն է, որ մի երկիրը չի կարող ազդել մեկ այլ երկրի, այդ թվում՝ հարևան պետությունների ազգային շահերի վրա՛՛։

Անդրադառնալով տարածաշրջանում համագործակցության հարցին՝ Ադրբեջանում Իրանի դեսպանն ասել է, որ ՛՛3+3՛՛ խորհրդատվական հարթակը կնպաստի տարածաշրջանային համագործակցությանը:

  • Կիսվել: