Մի դեպքում դատախազությունը Սրբազանի արտահայտած նույն մտքերը չի դիտարկել հանցագործություն, մյուս դեպքում քրեական հետպանդում է հարուցել. Պաշտպան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ կապված գործով դատավարության ժամանակ ցուցադրված Սրբազանի հարցազրույցներից մեկը։
Միքայել Սրբազանի պաշտպանական թիմի անդամներից Հարութ Ակլունցն ասաց, որ այս տեսանյութում հնչած բառերը, մտքերն արտահայտվել են նաև 2023-ին, սակայն այն ժամանակ դատախազության դիրքորոշումն այն է եղել, որ հանցագործության չկա, իսկ այս տեսանյութում հնչեցված բառերը դիտարկվել են որպես հանցագործություն։
«Հեղաշրջում կատարելու անհրաժեշտության մասին արտահայտություններն այս անգամ դիտարկվել են որպես հանցագործություն։ Ուզում եմ ցույց տալ, որ բառացի նույն մտքերն արտահայտելու պարագայում մի անգամ դատախազությունը չի դիտարկել հանցագործություն, այն անգամ քրեական հետպանդում է հարուցվել։ Նույնիսկ դատախազության կողմից հաստատված էր, որ այդ արարքը հանցագործություն չէ։ Առնվազն անձը գիտեր, որ իր ասած արտահայտությունները հանցագործություն չեն դիտարկվում»,- ասաց պաշտպանը։
Հարութ Ակլունցն ասաց, որ 2023 թվականի և 2024 թվականի արարքները նույնական են, ո՞րն է տարբերությունը ըստ դատախազություն, ինչո՞վ են այս երկու արարքները տարբերվում, որ մի դեպքում գնահատվել է որպես հանցագործություն, մի դեպքում՝ արձանագրվել է՝ չկա հանցագործություն. «Սա է այս վարույթի մեջտեղը կանգնած փիղը»։


