հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահին

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում: Այս մասին հայտնում են կառավարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և տարածաշրջանային զարգացումները:

Մհեր Գրիգորյանը վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդգծելով առևտրատնտեսական ոլորտում առկա մեծ ներուժը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել աշխատանքային խմբերի ձևաչափով կազմակերպել մի շարք կարևոր հարցերի քննարկումներ՝ դրանց առավել արդյունավետ և կառուցողական լուծում տալու տեսանկյունից:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: