Մեզ պաշտոններ պետք չեն. Շարմազանով
ՀՀԿ-ն որեւէ պաշտոնի չի ուզում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշել է, որ շատ քաղաքացիների մոտ այնպիսի տպավորություն է, իբրեւ թե ընդդիմությունը պայքարում է իշխանության եւ փողի համար, սակայն իրենք պաշտոններ պետք չեն:
՛՛Մեզ պաշտոններ պետք չեն։ Այդ մարդը (Նիկոլ Փաշինյանը-խմբ․) սահմանափակեց Հայ առաքելական եկեղեցու դերն ու պատերազմ բերեց։ Նա պատերազմի մեղավորն է՝ իր քաոսային, անզուսպ եւ վտանգավոր էմոցիոնալ հայտարարություններով՛՛,-նշել է ՀՀԿ խոսնակը: