ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև հարաբերություններին. Դաութի

Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև հարաբերություններին. Դաութի

Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև հարաբերություններին։ Այս մասին խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է Բրիտանիայի՝ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին։
 
Նա, մասնավորապես, նշել է. «Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև ստեղծված իրավիճակին: Մենք ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի սահմանադրական և իրավական շրջանակներին՝ թույլ տալով պատշաճ դատավարության ընթացքը և ապահովելով, որ բոլոր անձանց նկատմամբ արդարացի վերաբերվունք օրենքի համաձայն, իսկ դատական գործընթացները մնան թափանցիկ և անաչառ»:
 
Դաութին նաև հավելել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է վճռականորեն հանձնառու լինել ամբողջ աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության իրավունքի խթանմանը և պաշտպանությանը:

  • Կիսվել: