երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Մերժվածը սովորություն ունի մարդկանց փուռը տալու և դրա վրա դիվիդենտներ հավաքելու, կռվացնելու և կողքից վայելելու․ Ալեն Սիմոնյան

Մերժվածը սովորություն ունի մարդկանց փուռը տալու և դրա վրա դիվիդենտներ հավաքելու, կռվացնելու և կողքից վայելելու․ Ալեն Սիմոնյան

Ասում են՝ մերժվածից հարցազրույց վերցրած երկու ոչնչություններն իրենց իսկ հարցազրույցից ոգևորված իմ և իմ ընկերների հասցեին սպառնալիքներ ու բազմաթիվ վիրավորանքներ են հնչեցրել: Այս մասի Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
 
"Պարզ է, որ կյանքում ոչնչի չհասած այդ երկու վարձու անհաջողակներին արձագանքել չեմ պատրաստվում: Իրենց գործը օճառվելն էր և այդ մերժված խինկալուն արդարանալու, սուտ խոսելու հնարավորություն տալն էր: Իրենց հնչեցրած սեռական վիրավորանքներն ուղղակի թող վերաբերելի լինի այսուհետ իրենց և իրենց ընտանիքի անդամներին՝ իմ ջերմ բարեմաղթանքներով: Երկրորդը՝ այդ բոլոր բառերի համար իրենք դատական կարգով պատասխան կտան ու հրապարակավ ներողություն կխնդրեն, և վերջում ամենակարևորը. Ինչպես երեկ էի գրել, այսօր ավելի կոնկրետ ասեմ: Բոլոր վիրավորանքների պատասխանը լինելու է այդ երկու տգետ վիժվածքին հարցազրույց տված, ոգևորած և ֆինանսավորող Սերժ Ազատի Սարգսյանը:
Մերժվածը սովորություն ունի մարդկանց փուռը տալու և դրա վրա դիվիդենտներ հավաքելու, կռվացնելու և կողքից վայելելու, բայց ոչ այս անգամ:
Այլևս գործում է այս տրամաբանությունը:
Չեբուռաշկան պետք է պատասխան տա,-գրել է նա:

  • Կիսվել: