չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Թրամփն ու Փաշինյանը

Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Թրամփն ու Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել այսօր Շարմ էլ Շեյխում կայացած՝ Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովից, որի շրջանակներում հանդիպել ու կարճատև զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
 
Նշենք, որ Փաշինյանին գագաթնաժողովին Թրամփն էր հրավիրել:
 
՛՛Պատիվ էր ԱՄՆ նախագահի կողմից հրավիրվել եւ մասնակցել Մերձավոր Արեւելքի Խաղաղության գագաթնաժողովին՛՛,-իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը:
 
Նա նաև նշել է. ՛՛Ձեռքսեղմման արարողություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՛՛:
 
Թրամփի ու Փաշինյանի ձեռքսեղմման տեսանյութը՝ ստորև.
 
 

  • Կիսվել: