հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Մեր ժողովուրդն արժանի է ունենալ ազատ, անկախ, բարեկեցիկ պետություն. Արայիկ Հարությունյան

Մեր ժողովուրդն արժանի է ունենալ ազատ, անկախ, բարեկեցիկ պետություն. Արայիկ Հարությունյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է Անկախության օրվա առիթով:

«Սիրելի՛ հայրենակիցներ, նախ՝ թույլ տվեք շնորհավորել բոլորիս Անկախության օրվա առիթով:

Մեր ժողովուրդն արժանի է ունենալ ազատ, անկախ, բարեկեցիկ պետություն, և մենք ջանք չենք խնայում դա կյանքի կոչելու համար:

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ երեկ կայացած համաժողովում վերընտրվել եմ կուսակցության վարչության անդամ:

Շնորհակալություն կուսակցական իմ գործընկերներին 5-րդ անգամ անընդմեջ ինձ նման պատվի արժանացնելու և անկախ պետության մեր իղձերն իրականացնելու համար»,- գրել է Հարությունյանը:

  • Կիսվել: