հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեր տրամադրվածությունն այն է, որ ինչքան էլ դժվար լինի, գնանք առաջ․ վարչապետը՝ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսի մասին

Մեր տրամադրվածությունն այն է, որ ինչքան էլ դժվար լինի, գնանք առաջ․ վարչապետը՝ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսի մասին

Աշխատանքային այցով Վլադիվոստոկում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձավ նաև Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսը սկսելը հարթ գործընթաց չէ:

«Պետք է հասկանանք, որ բարդ գործընթաց է: Մեր տրամադրվածությունն այն է, որ ինչքան էլ դժվար լինի, գնանք առաջ»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ այդ հարցում ակնկալում է ժողովրդի աջակցությունը այդ գործընթացում:

«Որովհետև, ցավոք, մենք երկար ժամանակ այն տպավորության մեջ ենք եղել, որ եթե հետ չենք գնում, կա՛մ կարելի է տեղում կանգնած մնալ, կա՛մ տեղապտույտի մեջ: Իրականում դա այդպես չէ. կա՛մ հետ ենք գնում, կա՛մ առաջ: Մեր առաջարկն է, որ գնանք առաջ»,- ավելացրեց վարչապետը:

  • Կիսվել: