հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մեր քաղաքացիների հետ մշտական կապը մեր կուսակցության սկզբունքներից է․ Արսեն Թորոսյան

Մեր քաղաքացիների հետ մշտական կապը մեր կուսակցության սկզբունքներից է․ Արսեն Թորոսյան

Անցյալ շաբաթը հագեցած էր նաև կուսակցական աշխատանքով։ Հանդիպումներ տեղի ունեցան Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Գյումրու, Ախուրյանի, Արթիկի, Աշոցք-Ամասիայի, Նոյեմբերյանի և Նոր Նորքի կուսակցականների հետ։ Այս մասին գրառում է կատարել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
 
Նա մասնավորապես նշել է․ 
 «Մեր գործընկերների հետ խոսեցինք թե’ զուտ կուսակցական, թե’ մեր քաղաքացիներին հուզող բազմաթիվ հարցերի շուրջ՝ գյուղատնտեսությունից մինչև արտաքին հարաբերություններ։
Տարածքային կազմակերպությունների մեր գործընկերների և մեր քաղաքացիների հետ մշտական կապը մեր կուսակցության սկզբունքներից է, ինչը թույլ է տալիս հնարավորինս արդյունվետ հասցեագրել նրանց մտահոգությունները և խնդիրները»։

  • Կիսվել: