ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեր մասնակցությունը պատերազմին արտահայտվում է ՊԲ-ի կամ պահեստազորի կազմում թշնամու դեմ մարտնչելով. Արսենյան

Մեր մասնակցությունը պատերազմին արտահայտվում է ՊԲ-ի կամ պահեստազորի կազմում թշնամու դեմ մարտնչելով. Արսենյան

Ինչպես հայտնի է՝ այսօր հրատապ հայտարարությամբ էր հանդես եկել ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը: Նա 13 կուսակցությունների անունից հայտարարություն էր ընթերցել՝ կոչ անելով ստեղծել շտաբ եւ ներգրավել նախկին նախագահներին ու նախարարներին:

Տարբեր կուսակցությունները սկսել են արձագանքել հայտարարությանը: Այսպես՝ Միավորված Աշխատանքային Կուսակցությունն այսօր կուսակցությունների արած հայտարարության բովանդակության մասին ասել է.

«Միավորված Աշխատանքային Կուսակցության անդամները, համակիրները այդ թվում նաև նախագահը՝ Գուրգեն Արսենյանը, ունեն միասնական և հստակ դիրքորոշում՝ այն է՝ մեր մասնակցությունը պատերազմին արտահայտվում է Պաշտպանության բանակի կամ պահեստազորի կազմում թշնամու դեմ մարտնչելով։ Ցանկացած այլ հարցի քննարկում հնարավոր ենք համարում միմիայն պատերազմի հաղթական ավարտից հետո»։

 

 

 
 

  • Կիսվել: