չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Մեր հայրենիքում հաստատվել են հակաժողովրդավարական կարգեր. «Մեր ձևով» շարժման հայտարարությունը

Մեր հայրենիքում հաստատվել են հակաժողովրդավարական կարգեր. «Մեր ձևով» շարժման հայտարարությունը

«Մեր ձևով» շարժումը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա որոշումը եկավ ապացուցելու արդարադատության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Ցավով արձանագրում ենք, որ մեր հայրենիքում հաստատվել են հակաժողովրդավարական կարգեր, որոնց պայմաններում մեկ մարդ է որոշում` ով և ինչքան պետք է կալանավորված լինի, իսկ վճիռները հրապարակում է ոչ թե դատարանը, այլ իշխող ընտանիքին պատկանող թերթը՝ դատական նիստի ավարտից մեկ օր առաջ։

Հայկական պետականությունը խորը ճգնաժամ է ապրում, որը պետք է հաղթահարենք միասին։ Հայաստանի Հանրապետությունը չպետք է լինի մեկ մարդու գրպանային պետություն։ Որքան էլ որ անելանելի թվա իրավիճակը ու որքան էլ բիրտ լինի գործող իշխանության ճնշումը, մենք ոչ մի վայրկյան չե´նք դադարեցնելու պայքարը։

Վստահ ենք, որ միասնաբար հաջողելու ենք ու հաղթելու ենք՝ մեր ձևով»:

  • Կիսվել: