չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Մեր համախոհների այս տեմպը եթե շարունակվի, ապա մոտակա ամիսներին մենք կլինենք տասնյակ հազարավոր․ Նարեկ Կարապետյան

Մեր համախոհների այս տեմպը եթե շարունակվի, ապա մոտակա ամիսներին մենք կլինենք տասնյակ հազարավոր․ Նարեկ Կարապետյան

1.5 ամսում «Մեր ձեւով» շարժմանը միացել է 5000 կամավոր, ամեն օր հարյուրավոր մարդիկ կապ են հաստատում և միանում են մեզ։ Այս մասին շարժման առաջին հաշվետու ժողովին հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Մեր համախոհների այս տեմպը եթե շարունակվի, ապա մոտակա ամիսներին մենք կլինենք տասնյակ հազարավոր եւ դա արդեն մեծ մերան՝ անշրջելի փոփոխութուններ կատարելու համար։ Մեր թիմը երիտասարդ է եւ մեզ հարցնում են՝ ինչն է պատճառը, որ միանում են մեզ, պատճառը Սամվել Կարապետյանն է, նրա անունը։ Բոլորս ունենք այն վստահությունը, որ Սամվել Կարապետյանը հետեւողական է լինելու, պահպանելու է մեր պատիվը, չի նայելու մեր ժողովրդի աշխատած կոպեկին։ Նրա գաղափարներով, ծրագրերով մենք դարձնելու ենք Հայաստանն օրինակելի երկիր»,– ասել է Նարեկ Կարապետյանը։

  • Կիսվել: