Մեր երկրում քաղբանտարկյալներ չկան. ընտրովի արդարադատություն չի իրականացվում, դատարաններն էլ անկախ են. Սրբուհի Գալյան
Մեր երկրում քաղբանտարկյալ չկա, ես չգիտեմ՝ դուք ինչ չափանիշների մասին եք խոսում։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Միանշանակ, խոսք չի գնում այն անձանց մասին, երբ անձինք իրոք կատարում են քրեորեն հետապնդելի արարքներ։ Ես միշտ նշում եմ, որ շատ հարմար է արդարացնել արարքը, որը պարունակում է Քրեական օրենսգրքի որոշ հոդվածների հատկանիշներ, այն փաստարկներով, որ անձը զբաղվում է քաղաքականությամբ, հետևաբար քաղբանտարկյալ է։
Ես այն կարծիքին եմ, որ մեր երկրում, ի ուրախություն մեզ, քաղբանտարկյալներ չկան և սա ասում եմ ձեր կողմից վկայակոչվող միջազգային չափանիշների վրա»,-ասաց Գալյանը։
Նա նաև այն կարծիքին է, որ Հայաստանում ընտրովի արդարադատություն չի իրականացվում, որ դատարաններն անկախ են ու յուրաքանչյուր դատավոր ինքն է որոշում ինչ խափանման միջոց նշանակել։


