չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Մեր դիրքորոշումն է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով. Զախարովա

Մեր դիրքորոշումն է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ օրերս արած հայտարարությունը, որ Հայաստանը չի կարող անընդհատ լարվածության մասին խոսել և լարվածություն պահել Ռուսաստանի հետ հարաբերություններում: 
 
«Ռուսական կողմը գործնական քայլեր է անում, ինչ-որ դեպքերում պաշտոնական Երևանը նույն ուժով, եռանդով և ցանկությամբ է պատասխանում այդ ջանքերին, ինչ-որ դեպքերում դեռ աշխատելու տեղ կա։ Մենք ամբողջ կյանքում հիանալի հարաբերություններ ենք ունեցել Հայաստանի հետ։ Հավանաբար կան կողմեր, ում դա չի ուրախացնում։ Սակայն մեր դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանի և այդ երկրի ժողովրդի հետ հարաբերությունների զարգացում բոլոր ուղղություններով»,- ասել է Զախարովան։

  • Կիսվել: