ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք յուրայինին չենք նշանակել, որ ընտրությունները կեղծի, նշանակել ենք, որ ապահովի ընտրությունների արդարությունը․ Նիկոլ Փաշինյան

Մենք յուրայինին չենք նշանակել, որ ընտրությունները կեղծի, նշանակել ենք, որ ապահովի ընտրությունների արդարությունը․ Նիկոլ Փաշինյան

Շատ կարևոր է, որ ժողովրդավարական ընտրություններն ու ժողովրդավարությունն իր հերթին բերեն ժողովրդավարական ինստիտուտների կայացման, առանց դրա հնարավոր չի ժողովրդավարությունը դարձնել ինստիտուցիոնալ։ Այս մասին ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ ազատ ընտրությունները դեռևս բավարար չեն ժողովրդավարություն ունենալու համար։

«Օրենքի գերակայությունը կարևորագույն պայման է ժողովրդավարության կայացման համար, ինչպես նաև իրավունքի գերակայությունը, որն արտահայտված է օրենքի գերակայությամբ։ Ասում է՝ էսինչի որդին, էսինչի հորեղբոր որդին․․․ Դա արդեն ինստիտուցիոնալ պրոբլեմ է, որովհետև կա մարդ՝ կա օրենք, այդ հարաբերությունն այդպես է կարգավորվում։ Ի՞նչ կապ ունի՝ ում որդին է, ում բարեկամն է, ում հորեղբոր տղան է։ Ընդունում եմ՝ քանի դեռ մենք այս ձևակերպումներն օգտագործում ենք, բացի լրատվական վերնագրերի հետաքրքրությունից, նաև ինստիտուցիոնալ պրոբլեմների մասին է խոսում, որն անպայման պետք է հասցեագրել»,- ասաց նա։

Անդրադառնալով յուրայիններին տարբեր պաշտոններին, այդ թվում նաև անկախ պաշտոններին նշանակելու մասին դիտարկմանը՝ Փաշինյանն ասաց․

«Երբ ասվում է՝ յուրայիններին այդ թվում անկախ պաշտոններին նշանակել, իսկ ո՞ւմ նկատի ունեք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին նկատի ունե՞ք։ Ուզում են արձանագրել, որ ԿԸՀ յուրային անդամի նախագահության պայմաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ոչ մի բողոք չի ստացվել։ Վատ է՞։ Որովհետև մենք յուրայինին չենք տարել նշանակել այնտեղ, որ ընտրությունները կեղծի, մենք յուրայինին տարել նշանակել ենք այնտեղ, որ ապահովի ընտրությունների արդարությունը և գործնականում ապացուցել ենք»։

  • Կիսվել: