Մենք շարունակում ենք ելնել խոր կապերից, որոնք միավորում են մեզ Հայաստանի հետ. Զախարովա
Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները հիմնված են ինքնիշխանության և հավասարության վրա: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե հայկական լրատվամիջոցներում հրապարակումներ կան այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ չէ հաշվի առնել Երևանի անկախ որոշումները՝ Զախարովան, մասնավորապես, նշել է. «Մենք շարունակում ենք ելնել խոր կապերից, որոնք միավորում են մեզ Հայաստանի հետ (այդ թվում՝ ժամանակակից մարտահրավերների հարցում) և հիմնված են ընդհանուր արժեքների և շահերի վրա»:


