երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
Մենք ռուսական կողմին շատ հարցեր ունենք, բայց դրանք պետք է լուծվեն խոր երկխոսության պայմաններում. Բագրատ Սրբազան

Մենք ռուսական կողմին շատ հարցեր ունենք, բայց դրանք պետք է լուծվեն խոր երկխոսության պայմաններում. Բագրատ Սրբազան

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են ճգնաժամի մեջ: Այս մասին ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ միջազգային լրատվամիջոցների հետ ասուլիսում հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ 

«Չնայած՝ մենք շատ հարցեր ունենք ռուսական կողմին, բայց  հարաբերությունները պետք է հասցվեն համապատասխան պայմանագրային պայմանավորվածությունների մակարդակին և նորմալ հունի մեջ դրվեն»,- նշել է Գալստանյանը։ 

«Այս փուլում մենք հարաբերությունների բացակայության վիճակում ենք գտնվում։ Խնդիրները շատ են, բայց մենք պետք է պատրաստ լինենք այդ բոլոր հարցերը լուծել փոխըմբռնման ու երկխոսության մակարդակով»,- ասել է Սրբազանը։

  • Կիսվել: