ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԲՀԿ-ի քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարին կաջակցենք՝ պայմանով, որ հանձնաժողովը նախագահի ԼՀԿ ներկայացուցիչը․ Մարուքյան

ԲՀԿ-ի քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարին կաջակցենք՝ պայմանով, որ հանձնաժողովը նախագահի ԼՀԿ ներկայացուցիչը․ Մարուքյան

Մենք քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարին կաջակցենք՝ պայմանով, որ հանձնաժողովը նախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը։ Այս մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Նա նշեց, որ ստացել են գրություն՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ձևավորելու առաջարկով՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ:

«Քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարը շրջանառության մեջ է դրվել մեր կողմից դեռևս մեկ ամիս առաջ, որից հետո խորհրդարանական ուժերին Վանեցյանը կոչ է արել, որ ստեղծեն հանձնաժողով, ինչից հետո «Բարգավաճ Հայաստանը» նախաձեռնել է գործընթացը: Երբ ես ասում էի, որ խորհրդարանը քննիչ հանձնաժողով գուցե ստեղծի և քննի, ես դրա մեջ նաև ասել եմ, որ պետք է դիտարկել նպատակահարմարության հարցը»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ խմբակցությունն իրականացնում է ընթացիկ մոնիթորինգ՝ կապված Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ:

Մարուքյանը հավելեց, որ հիմա քննիչ հանձնաժողով կազմելու դեպքում այն ձևավորվելու է սեպտեմբերին, հիմա չի կարող ստեղծվել ԱԺ կանոնակարգ օրենքով:

ՍԴ դիմելու հետ կապված ԲՀԿ-ի նախաձեռնության մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց, որ դեռ չի տեսել դիմումը, հիմնավորման մասին չգիտի, բայց հիշեցրեց, որ վարչապետին է դիմել, որ պարետատան որոշումը վերանայվի և հնարավորություն լինի մարդկանց բողոքի ձայնը հնչեցնելու:

  • Կիսվել: