Մենք պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ կյանքը և իմիջիայլոց, պետք չի շտապել․ Փաշինյան
Խաղաղությունը մեզ համար անծանոթ բան է, մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, Հայաստանի 3-րդ Հանրապետությունը երբեք չի իմացել՝ ինչ է խաղաղությունը, մեր երկիրը չի ունեցել խաղաղ կյանք, մենք պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ կյանքը և իմիջիայլոց, պետք չի շտապել, տեղ էլ պետք չի շտապել:
Այս մասին Ստրասբուրգում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարող է նույնիսկ աբսուրդ հնչի, բայց խաղաղությունը կարո՞ղ է սպառնալիքներ բերի, բայց խաղաղությունը չի նշանակում, որ տնտեսական մրցակցություն չի լինելու»,-ասել է Փաշինյանը:
Նա նաև հավելել է. «Մեր թղթերում ու պայմանավորվածություններում չկա, որ ջրերը, հացը կտրում ենք, որ դրա փոխարեն ստեղծենք «Թրամփի ուղի»:
Ինչի՞ց է կանխավարկածը, որ եթե լինելու է երկաթուղի, ուրեմն ջուր չի լինելու։ Հակառակը, այնտեղ, որտեղ երկաթուղի կա, ջուրը պարտադիր է, որտեղ երկաթուղի կա, այնտեղ հաց կա, որտեղ երկաթուղի կա, այնտեղ կա բարեկեցություն։ Ջուրն ու խաղաղությունը իրար հետ են լինում, պատերազմի դեպքում կարող է ջուր չլինել, բայց խաղաղությունը ենթադրում է, որ ժողովուրդը պետք է բարեկեցիկ ապրի»։


