շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մենք պետք է ապահովենք քրեական հարաբերությունների և կոռուպցիոն հարաբերությունների բացառումը․ Փաշինյանը՝ Մելիքբեկյանին

Մենք պետք է ապահովենք քրեական հարաբերությունների և կոռուպցիոն հարաբերությունների բացառումը․ Փաշինյանը՝ Մելիքբեկյանին

Ֆուտբոլի զարգացումը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպմանը։

Հանդիպման ընթացքում Փաշինյանը նշեց, որ կառավարությունում շատ են ֆուտբոլի երկրպագուներն ու իրենք անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է հայկական ֆուտբոլում։

«Ես կարծում եմ, որ երեկ կայացած ընտրությունը կարևոր էր, քանի որ կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում էական է սպորտի ապաքրեականացումը և ախտազերծումը կոռուպցիայից:
 
Ցավոք շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ քրեական ենթամշակույթ ունեցող շրջանակները և կոռուպցիոն շրջանակները ներթափանցած են ու ներթափանցում են սպորտի, ֆուտբոլի բնագավառ: Մենք պետք է այստեղ ապահովենք քրեական հարաբերությունների և կոռուպցիոն հարաբերությունների բացառումը»,- ասաց Փաշինյանը:

 

  • Կիսվել: