Դուք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներդ, ստանձնեցիք, ապահովեցիք առաջնորդությունը, և ես հիմա այստեղ պատկառանքով խոնարհվում եմ Ձեր և Ձեր ընտանիքների առջև․ Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության անդամ լինելը, կուսակցությունն անհնարինն անելու կուսակցություն է, և մենք իրար հետ արել ենք և անում ենք անհնարինը և ահա ՀՀ-ն կանգուն ու ծաղկուն է՝ որպես ազատ, ինքնիշխան ու խաղաղ պետություն։ Այս մասին Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դուք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներդ, ստանձնեցիք, կատարեցքիք, ապահովեցիք առաջնորդությունը և դա մեծագույն ու բարձրագույն գնահատանքի է արժանի»,-ասել է Փաշինյանը։
«Բայց հարգելի կուսակցական ընկերներ, դժվար է անգամ հասկանալ, թե ինչպես կարողացաք չսասանվել։ Ինչպես կարողացաք կանգուն մնալ ձեր ոտքերի վրա, ինչպես կարողացաք տանել այդ բեռը, տառապանքն ու ցնցումը։ Ինչպես կարողացաք անցնել այդ ամենի միջով։ Ձեզ եւ ձեր ընտանիքի անդամների հասցեին սպառնալիքներ ու հայհոյանքներ, սուտ ու զրպարտություն, կեղծ լուրեր, հարձակումներ. սա է այն գործիքակազմը կիրառում էին և կիրառում են։
Ես խոնարհվում եմ բոլորիդ առաջ, ձեր ընտանիքների անդամների առաջ, որովհետեւ համոզված եմ՝ նույնիսկ ես ամբողջությամբ չգիտեմ, թե ինչերի միջով եք անցել ու անցնում 2020–ի այն դժնդակ օրերից ի վեր։ Եղան մարդիկ, որոնք քանդվեցին, փլուզվեցին, բայց ես նրանց նույնիսկ չեմ դատապարտում, որովհետեւ մեր տեսած այն պայմաններում հենց դա էր տրամաբանականը, դա էր սովորական մարդկայինը, որովհետեւ ՔՊ անդամ լինելով հայտնվել էիք մի բեռի տակ, որը հնարավոր չէր տանել, վերապրել։ Ոմանք չկարողացան կանգուն մնալ, որովհետեւ դա անհնարին էր։ Ն րանց փլուզումը անակնկալ չէր, նույնիսկ հասկանալի էր, բայց դուք կանգնեցինք, դուք արեցիք անհնարինը։ Սա է ՔՊ անդամ լինելու առանձնահատկությունը։ ՔՊ–ն անհնարինն անելու կուսակցությունը է եւ մենք իրար հետ արել ենք ու անում ենք անհնարինը»,–ընդգծեց նա։


