հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
 Մենք հույս ունենք, որ Հայաստանը որոշումներ կայացնելիս կգերիշխի սթափ հաշվարկն ու ժողովրդի շահերը. Շոյգու

Մենք հույս ունենք, որ Հայաստանը որոշումներ կայացնելիս կգերիշխի սթափ հաշվարկն ու ժողովրդի շահերը. Շոյգու

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի վերաբերյալ ՌԴ առաջարկներից, Ռուսաստանը սթափ հաշվարկի և ժողովրդի շահերի հույս ունի, այլ ոչ թե մտածելու «ի հեճուկս մորս կսառեցնեմ ականջներս» ասացվածքի ոգով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանության մեջ ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:

«Հայաստանի ղեկավարությունը, այդ թվում՝ բարձրագույն, տեղյակ է ատոմային էներգետիկայի զարգացման վերաբերյալ մեր առաջարկներից։ Չբացահայտելով մանրամասները՝ ասեմ, որ այնտեղ պայմանները շատ, շատ շահավետ են, իսկ տեխնոլոգիաներն ամենաառաջադեմն են, և միևնույն ժամանակ դրանց հուսալիությունն ապացուցված է բազմամյա շահագործմամբ։

Էլ չենք խոսում այն մասին, որ «Ռոսատոմը» առաջին տեղն է զբաղեցնում արտասահմանում ԱԷԿ-ի կառուցման նախագծերի քանակով՝ համաշխարհային շուկայի 90%-ը, և ունի փոքր մոդուլային ռեակտորների նախագծման, կառուցման և շահագործման յուրահատուկ փորձ:

Կցանկանայի հուսալ, որ մեր գործընկերների կողմից համապատասխան որոշումներ կայացնելիս կգերիշխի սթափ հաշվարկն ու ժողովրդի շահերը, այլ ոչ թե «ի հեճուկս մորս կսառեցնեմ ականջներս» ասացվածքի ոգով մտածողությունը»,-ասել Է Շոյգուն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: