երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Մենք հետևում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկված համարձակ քայլերին․ Էրդողան

Մենք հետևում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկված համարձակ քայլերին․ Էրդողան

Հայրենական մեծ պատերազմը փոխեց աշխարհաքաղաքական հավասարակշռությունը Ասիայում և Եվրոպայում։ Այս մասին Ադրբեջանում «հաղթանակի պարադի» ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Նա հայտարարել է, որ Թուրքիան այդ հաղթանակը դիտարկում է ոչ թե որպես վերջնական նպատակ, այլ որպես Կովկասում խաղաղության ճանապարհի սկիզբ:

«Մենք չափազանց լավատես ենք կայուն խաղաղության հարցում։ Այդ ուղղությամբ Իլհամ Ալիևի ձեռնարկած քայլերն արժանի են հավանության։ Մենք հետևում ենք նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկվող համարձակ քայլերին»,-ասել է նա։

  • Կիսվել: