երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մենք հետագայում կտեսնենք՝ դեմարկացիան և դելիմիտացիան ցավո՞տ են, թե՞ չէ, շահեցի՞նք ինչ-որ հատվածներում, տուժեցի՞նք, թե՞ չէ․ Գնել Սանոսյան

Մենք հետագայում կտեսնենք՝ դեմարկացիան և դելիմիտացիան ցավո՞տ են, թե՞ չէ, շահեցի՞նք ինչ-որ հատվածներում, տուժեցի՞նք, թե՞ չէ․ Գնել Սանոսյան

Միայն դելիմիտացիայից ու դեմարկացիայից հետո պարզ կդառնա, թե Հայաստանը որտեղ է շահում, որտեղ՝ կորցնում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ավելի վաղ իր արած հայտարարությանը, թե սահմանագծման գործընթացը կարող է ցավոտ հետևանքներ ունենալ, ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Հարցին՝ ի՞նչ տարածքներ կարող են դուրս մնալ Հայաստանի վերահսկողությունից, Սանոսյանը պատասխանեց, որ չգիտի։

«Եթե որևէ մեկը կարողանար այդ հարցին հստակ պատասխանել, այդ դեպքում էլ դեմարկացիա, դելիմիտացիա ինչո՞ւ են անում։ Նշանակում է՝ այդ հարցի հստակ պատասխան չկա», - ասաց նա։

Սանոսյանի խոսքով՝ միայն դելիմիտացիայից ու դեմարկացիայից հետո պարզ կդառնա, թե Հայաստանը որտեղ է շահում, որտեղ՝ կորցնում։

«Կախված նրանից, թե դեմարկացիայի, դելիմիտացիայի ժամանակ որ քարտեզները հիմք կընդունվեն, դրանից մենք հետագայում կտեսնենք՝ որոշումները ցավո՞տ են, ցավո՞տ չեն, շահեցի՞նք ինչ-որ հատվածներում, տուժեցի՞նք, թե՞ չէ», - նշեց նա։

Գնել Սանոսյանը կարծիք հայտնեց նաև, որ տուժողը միայն Հայաստանը չի կարող լինել։ Գուցե Ադրբեջանն էլ ինչ-որ տեղ դժգոհ մնա։

«Ես շատ պարզ ընդամենը նշել էի, որ դեմարկացիայի, դելիմիտացիայի երևույթը կարող է երկու կողմի համար էլ, որոշ հատվածներում, ինչ-որ հատված ինչ-որ մեկին դուր չգա։ Դա կլինի կամ մեր պարագայում, կամ հակառակը։ Այսինքն, դա չի նշանակում, որ դա վերաբերում է միայն մեզ։ Բայց փաստն այն է, որ մեր սահմանները հստակեցնել է պետք, խաղաղ, միասին ապրել է պետք, և այդ սահմանների հստակեցումը, կարծում եմ, կարևոր է նաև սահմանային միջադեպերը հնարավորինս բացառելու համար», - ասաց նա։

  • Կիսվել: